Մեր բանակի մարտունակությունը շատ բարձր է և դիվանագիտությունն ամեն ինչ անում է, որ և դիվանագիտական ոլորտում և ռազմական ոլորտում արձնագրենք հաջողություններ: ԱԺ-ում շփման գծում տիրող իրավիճակի հարցով փակ քննարկումից հետո ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը շփման գծում տիրող իրավիճակից մանրամասներ չնշեց՝ պատճառաբանելով, որ փակ քննարկում էր, միայն նշելով, թե 45 հարց է եղել պատգամավորների կողմից: Շարմազանովը ներկայացրեց նան հանդիպման համար անհրաժեշտությունը: «Խնդիր համար մեկ, որ դրել էին այս փակ քննարկման համար՝ ստանալ հնարավորինս մեծ ինֆորմացիա, որպեսզի կարողանանք արդյունավետ աշխատել տարբեր վեհաժողովներում, որովհետև խնդիր կա միջազգային մեր գործընկներին ցույց տալ, որ Ադրբեջանը ագրեսոր է, ահաբեկչական երկիր է և Ադրբեջանը Թուրքիայի օժանդակությամբ անում է քայլեր, որ դեմ են ոչ միայն զինադադարին, այլ նաև միջազգային իրավունքին: Մենք ստացանք լուրջ փաստեր, որպեսզի կարողանանք ավելի արդյունավետ աշխատել»,- ասաց նա: Վերջինս տեղեկացրեց, որ մյուս շաբաթվանից տարբեր պատվիրակություններ պետք է մասնակցեն այս կամ այն վեհաժողովներին, և այդ իմաստով կարգ կա, որ ԱԳ նախարարության տեղեկությունը լսենք:
Հաջորդ խնդրիրն էլ, ըստ նրա, այն էր, որ Պաշտպանական բանակից տեղեկություններ ստանան: «Մենք միասական ենք և մեր ԶՈՒ-ն իր վրա դրված պարտավորությունը բարձր մակարդակով կատարել ու կատարելու են»,- ասաց նա: Շարմազանովը նաև ասաց, որ այն, ինչը մինչ այս ասել է հայկական կողմը՝ ուժի մեջ է: «Մենք բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից ենք և մեր խնդիրն է դատապարտել Ադրբեջանի նման ահաբեկչական գործողությունը, խաղաղություն պարտադրել հակառակորդին»,-ասաց նա:
Նշենք, որ Ազգային ժողովում շուրջ 3 ժամ տևած փակ քննարկմանը պատգամավորներին շփման գծում տիրող իրավիճակն էին ներկայացրել Պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Տոնոյանը և ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Վերջիններս փակ քննարկումից հետո լրագրողների հարցերին չպատասխանեցին: