տուն Քաղաքական Միջազգային Պղինձը 2009թ.-ից ի վեր առաջին անգամ վաճառվում է մեկ տոննայի դիմաց 6000...

Պղինձը 2009թ.-ից ի վեր առաջին անգամ վաճառվում է մեկ տոննայի դիմաց 6000 դոլարից պակաս գնով

101
0

kbr-6

Լոնդոնյան սակարանում պղնձի մեկ տոննայի գինը 2009թ.-ի հիկտեմբերից ի վեր առաջին անգամ նվազել է 6000 դոլարի շեմից: Պղնձե տոննայի գինը նվազել է 1,7%-ով՝ հասնելով 5989 դոլարի: Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը:

Արդյունաբերական այդ մետաղի աստիճանական արժեզրկումը տեղի է ունենում Չինաստանի տնտեսության աճի տեմպերի նվազման, ինչպես նաև դոլարի փոխարժեքի նկատելի կայունացման ֆոնին:

Այսպես, ՉԺՀ տնտեսության աճը 2015թ.-ին նախորդ տարվա համեմատ կնվազի 0,4%-ով՝ հասնելով 7%-ի:

Բացի դրանից դոլարը այս պահի դրությամբ հասել է 2005թ.-ից հետո իր առավելագույն արժեքին: Այս ֆոնի վրա էլ լիովին բնական է, որ պղինձը նվազել է՝ հասնելով վերջին 3 տարիների նվազագույն արժեքին: