Ամերիկյան դեղագործական Pfizer ընկերությունը կիրակի օրը բարձրացրել է անգլո-շվեդական AstraZeneca ընկերության գնման համար առաջարկվող գումարի չափը։ Ինչպես ասվում է հայտարարության մեջ՝ Pfizer-ը պատրաստ է վճարել 92.53 դոլար ամեն ակցիայի համար, ինչը AstraZeneca-ի գինը կհասցնի 117 մլրդ դոլարի։ Բացի այդ, ամերիկացիները պատրաստ են կանխիկ գումարով վճարել է ընկերության գնի 45 տոկոսը։
Ըստ Pfizer-ի՝ սա իրենց չորրորդ և վերջին առաջարկն է։ «Մենք գտնում ենք, որ նոր առաջարկը պետք է գրավիչ լինի AstraZeneca-ի բաժնետերերի համար։ Այս գործարքը բխում է երկու ընկերությունների շահերից», — ասել է Pfizer-ի գլխավոր տնօրեն Յան Ռիդը։