Կառավարության այսօրվա նիստում կայացրած որոշման համաձայն, մոտ 53 մլն դրամ կհատկացվի Հայաստանի անկախության տոնին նվիրված տոնական համերգի կազմակերպման համար:
Հիշեցնենք,որ անցյալ տարի 54 691 400 դրամ գումար կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել էր Մշակույթի նախարարությանը, ապա` «Նունե Եսայան» բարեգործական հասարակական կազմակերպությանը, որպես նվիրատվություն, իսկ դրանով կազմակերպվել էր Նունե Եսայանի մենահամերգը:
Ստացվում է, որ Հայաստանի պես պետությունը 110.000.000 դրամ 2 տարում ծախսում է շոուների վրա, այն դեպքում, երբ դեռ 88-ի երկրաշարժից մնացած անտուններ կան, երբ հարյուրավոր ազատամարտիկներ գիշերում են նստարաններին, երբ հայոց բանակի սպան վարձով կամ տնակում է ապրում:
Հիշեցնենք, որ շուկայական գներով, միայն Երևանում միջին հաշվարկով կարելի է 110.000.000 դրամով առնվազն 10-15 ընտանիքի բնակարանով ապահովել:
Արմեն Մկրտչյան