տուն Լուրեր Պետք է տեր կանգնել Երուսաղեմում հայկական ժառանգությանը

Պետք է տեր կանգնել Երուսաղեմում հայկական ժառանգությանը

98
0

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշման՝  Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ասաց, որ ԱՄՆ-ի քայլը հրեական լոբբիի արդյունք է. «Սա Սիրիայում ռուսական զենքի հաղթանակի դեմ քայլ էր»։

Նրա կարծիքով՝ ԱՄՆ-Իսրայել դաշինքի դեմ որպես հակակշիռ ուժ կարող է լինել Իրանը:

Շիրինյանի  տեղեկացմամբ` Երուսաղեմում հայությունն ահռելի հարստություն ունի, որը նյութական չէ, այլ՝ քաղաքակրթական։ «Այն քրիստոնեական աշխարհի թագն ու պարծանքն է, և քրիստոնեական աշխարհը պետք է տեր կանգնի դրան»,- ասաց քաղաքագետը։

Հայաստանի իշխանությունը եւս պետք է տեր կանգնի մեր ժառանգությանը Երուսաղեմում:

Խոսելով Ուկրաինայի իրադարձությունների եւ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ակտիվության  մասին՝ քաղաքագետը չբացառեց՝ Միխեիլ Սաակաշվիլին  Ռուսաստանի գործակալն է:

Սոնա Դավթյան