ԲՀԿ Միքայել Մելքումյանը սկսելով ելույթն արձանագրեց` մարդու իրավունքների խնդիրներն այնքան համատարած են ու հիմքերը կան խախտվելու, որ կարելի է բոլոր թեմաներից խոսել, այնուհետև դիմելով Կարեն Անդրեասյանին ասաց.
«Ձեզ մոտ միտք չի առաջացել դասակարգելու զանգվածային մարդու իրավուքների խախտումները, խմբավորելու, օրինակ, եթե մարդկանց մեծ մասն աղքատ է, խախտվո՞ւմ է նրանց իրավունքը, թե՞ այդպես էլ պետք է լինի: Ձեր դերակատարությունը պետք է մեծ լինի, պետք է խորհրդարանին ասեք` ինչ է Ձեզ պետք: Հետևելով և տեսնելով, թե Հայաստանում ինչ վիճակ է, ինչ խնդիրներ կան պետք է եզրակացություն անեք կտրուկ քայլեր են պե՞տք ձեր ոլորտում, թե՞ ոչ: Կարծում եմ` պետք է մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների իրավական և քաղաքական գնահատական լինի, քաղաքական գնահատականի դեպքում, եթե ծրագիրը ձախողում են պետք է հրաժարական տան, այսինքն` մարդու իրավունքների զանգվածային խեղաթյուրումները, եթե լինում են ծրագրերի չկատարման հետևանքով, պետք է պատասխանատվության ինստիտուտ սահմանել: Կարծում եմ` ՄԻՊ-ը պետք է այս ինստիտուտը ամրացնի և գնա ոչ միայն առանձին անհատների, այլև զանգվածային դեպքերի հետևից»: