տուն Լուրեր Պետք է ոգևորել ոստիկանությանը. Թևան Պողոսյան

Պետք է ոգևորել ոստիկանությանը. Թևան Պողոսյան

148
0

Germany Soccer Champions League

ԱԺ Ժառանգություն կուսակցության պատգամավոր Թևան Պողոսյանը ևս այսօր անդրադարձ կատարեց ՄԻՊ տարեկան հաշվետվությանը:

«Առաջին խնդիրը, որը կմատնանշեմ, լայն շերտերի իրավական գիտելիքներից անտեղյակությունն է: Զեկույցի 17-րդ էջում գրված է, որ դուք 11 անգամ դիմել եք դատավորների խորհրդին՝ իրավակիրառման և պրակտիկայի մասին տեղեկատվություն ստանալու համար: Հասկանալի չէ, ստացվել է պարզաբանում, թե ոչ: 21-րդ էջում ներկայացրել եք հավելվածը, որտեղ նշել եք ՄԻՊ ի վարույթում պետական մարմիններին առնչվող գործերը: Լավ կլինի նախորդ տարիների աղյուսակը դնեք, որպեսզի դինամիկան հասկանանք:ՀՀ ոստիկանության վերաբերյալ նշել եք, որ տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար ձայնային ազդանշան դրվել է միայն մեկ խաչմերուկում: Կառաջարկեի նշել, որ մեկ խաչմերուկում այս մարդկանց իրավունքները սկսել են պաշտպանել, ու ոստիկանությունը մի գուցե ոգևորվեր»,- եզրափակեց պատգամավորը։