տուն Հասարակություն Իրավական Պետք է կիրառվի ամենախիստ պատիժը. Արսեն Թորոսյանի փաստաբանը կդիմի վերաքննիչ

Պետք է կիրառվի ամենախիստ պատիժը. Արսեն Թորոսյանի փաստաբանը կդիմի վերաքննիչ

115
0

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի փաստաբան Գեւորգ Գյոզալյանն այսօր մամուլի ասուլիսում ասաց, որ վերաքննիչ բողոք  կներկայացնեն:

Հիշեցնենք՝ Արա Մինասյանը հայց էր ներկայացրել ընդդեմ Արսեն Թորոսյանի եւ պահանջել հրապարակայնորեն ներողություն խնդրել զրպարտություն համարվող տվյալներ հրապարակելու համար:

Դատավոր Սարգիս Երիցյանը՝ Սերգո Երիցյանի որդին,  բավարարել էր Արա Մինասյանի հայցը:

Արսեն Թորոսյանի փաստաբանն ասաց, որ քննարկում է դատավոր Սարգիս Երիցյանի վերաբերյալ արդարադատության նախարարություն կամ կարգապահական հանձնաժողով դիմելու հարցը, որպեսզի նրա նկատմամբ կիրառվի ամենախիստ պատիժը: