Կամայական կամ քաղաքական դիրքորոշումներ այս հարցում չեն կարող լինել: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին, մասնավորապես ՍԴ նախագահի խնդրին։
«Մենք կծանոթանանք այն առաջարկներին, որոնք ներկայացվում են ՍԴ-ի կողմից, այնուհետեւ կխոսենք: Պետք է հասկանալ, թե սահմանադրականության հետ կապված ինչ խնդիր կա, որոնք են այն ուղիները, որոնք մեր լիազորությունների դաշտում են, եւ կարող ենք անել, եւ ինչ է առաջարկում ՍԴ-ն»,- ասաց Մակունցը: