տուն Լուրեր Պետք է գտնել այնպիսի ուղիներ, որ շտապողականությունը չվնասի ընդունելիք օրենքի որակին. Հովհաննես...

Պետք է գտնել այնպիսի ուղիներ, որ շտապողականությունը չվնասի ընդունելիք օրենքի որակին. Հովհաննես Մանուկյան

86
0

843471

Այսօր ներկայացվեց ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքի գրասենյակի կողմից Հայաստանի Հանրապետությունում օրենսդրական գործընթացի գնահատման զեկույցը:

ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական խնդրանքով պատրատված «Հայաստանի Հանրապետության օրենսդրական գործընթացի համապարփակ գնահատում» զեկույցում անդրադարձ է կատարվում այն մեծ քանակությամբ օրենքներին, որոնք ընդունվում են տարեկան կտրվածքով` ստեղծելով ծանրաբեռնվածություն կառավարության ու Ազգային ժողովի համար: Զեկույցում առաջարկ է ներկայացվում, որպեսզի քաղաքականության վերաբերյալ իրականացվեն ավելի ինտենսիվ քննարկումներ, շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցություններ և օրենսդրական ազդեցության գնահատումներ թե´ նախնական փուլերում և թե´ օրենսդրական գործընթացի ողջ ընթացքում:

«Ես մեծ հաշվով համաձայն եմ զեկույցում առկա գնահատականներին և, հատկապես, այն գնահատականներին, որ ժամկետային սահմանափակումների ամրագրման հետևանքով կարող են խնդիրներ առաջանալ: Պետք է փորձել գտնել այնպիսի ուղիներ, որ շտապողականությունը չվնասի ընդունելիք օրենքի որակին»,- իր խոսքում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:

ԺՀՄԻԳ ժողովրդավարացման բաժնի ղեկավարի տեղական Նաթալի Թեգվեգերը նշեց, որ ԺՀՄԻԳ-ը պատրաստ է շարունակել ցուցաբերել իր աջակցությունը Հայաստանի ջանքերին` փոփոխելու օրենսդրական գործընթացը:

«Որպեսզի օրենքները լինեն արդյունավետ ու իրագործելի, անհրաժեշտ է, որ գործընթացը, որով նրանք ստեղծվում են, լինի թափանցիկ, ներառական և նախորդվի խորը քաղաքական քննարկումներով»,- ասաց նա: