տուն Քաղաքական Միջազգային Պետք չէ թերագնահատել Ռուսաստանի հզորությունը. Նազարբաև

Պետք չէ թերագնահատել Ռուսաստանի հզորությունը. Նազարբաև

91
0

53156_src

Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևը այօր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է Արևմուտքի հետ երկխոսությանը և որ պետք չէ թերագնահատել Ռուսաստանի հզորությունը: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:

«Պուտինը երեկ խոսում էր այն մասին, որ Ռուսաստանը բաց է բանակցությունների, երկխոսության համար: Ռուսաստանը չի պատրաստվում մեկուսանալ աշխարհից: Ընդհակառակը, ցանկանում է համագործակցել: Սա առաջին պահը», — ասել է Ղազախստանի նախագահը` հավելելով, որ Ռուսաստանի ու Եվրոպայի միջև պատժամիջոցների կիրառումը բազմաշերտ խնդիր է: Նա նշել է, որ խախտվում են բոլոր միջազգային օրենքները, գոյություն չունի Մեծ ութնյակը, ինչը չի կարող լավ բանի հանգեցնել:

«Պետք չէ թերագնահատել Ռուսաստանի հզորությունը: Այն աշխարհի ամենամեծ տարածքն ունի, այն ամենահարուստն է: Պատժամիջոցների պտճառով նրանք, իհարկե, եկամուտները կորցրել են, սակայն գազը, նավթն ու մնացյալ ամեն ինչը մնալու է Ռուսաստանում: Ճգնաժամը երկար չի լինում», — ասել է Նազարբաևը: