տուն Լուրեր Պետք չէ պատկան մարմինների տարիներ շարունակ անգործությունը փաթաթել ու կոծկել` մեղադրելով բնակիչներին

Պետք չէ պատկան մարմինների տարիներ շարունակ անգործությունը փաթաթել ու կոծկել` մեղադրելով բնակիչներին

111
0

Սարի թաղի 18-րդ փողոցի 68 տան բնակիչ Լիլիթ Բաբախանյանը, ում խնդրին AraratNews.am-ն անդրադարձել էր երեկ, գրում է.

Ուշի ուշով հետևում եմ մեր տան շուրջ ծավալվող մեկնաբանություններին և պարզաբանումներին: Ցավով, պետք է արձանագրեմ, որ Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality -ի և ՀՀ քաղաքաշինության կոմիտե/ Urban Development Committee-ի բանիմաց մասնագետներն իրենց խոսքում վկայակոչում եմ մեր նախաձեռնությամբ արված ուսումնասիրության արդյունքները` «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայության եզրակացությունը», որը տրամադրել ենք իրենց` աջակցելու նպատակով (նկար 1):
Սողանքի վերաբերյալ դիտարկումներն անում են հպանցիկ, իսկ տների կառուցման մասին՝ «հիմնավոր»:

Հորդորում և պահանջում եմ սույն կառույցների մասնագետ-բանախոսներին՝ տեղում ուսումնասիրել իրավիճակը, հետո որակումներ տալ Սարի թաղի բնակիչների «գրագիտության» և հնարավորությունների վերաբերյալ:

Պետք չէ պատկան մարմինների տարիներ շարունակ անգործությունը փաթաթել ու կոծկել` մեղադրելով բնակիչներին: Ի գիտություն Շաքարյանին` Սարի թաղում գործել են ջրահեռացման համակարգեր, որոնց մասին տեղյակ չեք…, կոնկրետ տունը կառուցելու համար, որ մատնանշում եք, Մոլոտովյան ռայսովետի գործկոմը 55թ. պայմանագիր է կնքել Գևորգ Միլիտոնյանի հետ «Ընդհանուր տարածությամբ 400 մ անձնական սեփականության և առհավետ հողօգտագործման իրավունքով անհատական բնակելի տան շինարարության համար հողամաս հատկացնելու և բնակելի շենք կառուցելու նպատակով», այսինքն` տունը կառուցվել է թույլատրված տեղում, կառուցապատման թույլտվությամբ:

Ստորև ներկայացված նկարներն էլ Ձեզ ապացույց, որ փլուզված հիմնասյուները գոտիավորված են, հիմքը 70 սմ խորության վրա է` էլի գործած գոտիով: Հավելեմ, շենքը կառուցելիս պահպանվել են էն ժամանակվա շինարարական նորմերը, 70-ականներին պետությունն ապահովել է թաղամասի գրունտային ջրերի հեռացումը, ուստի Սարի թաղը, այսօրվա պատճառներով, փլուզման վտանգ չուներ: Հունվարի 23-ին փլուզված սյուներն էլ հետագայում են ամրացվել տան հիմքին` զոդվելով տան գոտուն, որի շնորհիվ մինչ այսօր տունը կանգուն է: Եթե իմանայինք, որ տարիների ընթացքում պատկան մարմինների անուշադրության պատճառով խափանվելու էր ջրահեռացման համակարգը, և ջրերը հոսելու էին տների տակ, գուցե Վենետիկի չափանիշներով առաջնորդվեինք:

Եվ վերջապես, ես հաճույքով ապրում եմ Սարի թաղում, և իմ համար պատիվ է ապրել ու ստեղծագործել Հայաստանում:

Հ. Գ. Ի դեպ, մեր տան շուկայական արժեքը 35 մլն դրամ է, իսկ քաղաքապետարանի ներկայացուցիչը, առանց մեր տանը լինելու, ասում է. «մարդը, չես էլ մեղադրում. էսօր ձեռը 2 կոպեկ փող ա ընգել, գնացել 2 հատ քար ա առել, բերել, սարքել»:

50711531_2295775497123350_8153271322919567360_n 50843291_2295775423790024_6353945463464394752_o 50867147_2295802243787342_8579639448017305600_o 51094544_2295775447123355_790218457126797312_o 51334915_2295775463790020_143187823032270848_n