տուն Լուրեր Պետգույքի մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 213,229 մլն դրամ

Պետգույքի մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 213,229 մլն դրամ

92
0

Հաշվետու տարում մասնավորեցվել է ուղղակի ձևով երեք օբյեկտ՝ «Գեոէկոնոմիկա ՓԲԸ», «Դիլիջան մանկական հակատուբերկուլյոզային առողջարան ՓԲԸ», «Տաշիրի» կինոցանցի գույք․ պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին հարցի քննարկմանը հայտարարեց տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։

Ըստ Պապիկյանի՝ հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 213,229 մլն դրամ, որից` ընկերությունների և գույքի մասնավորեցումից ստացված միջոցները՝ 179,413 մլն դրամ, նախորդ տարիներին մասնավորեցված «փոքր» օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված միջոցները՝ 33,816 մլն դրամ:

Պետական բյուջե սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 166,671 մլն դրամ: 2018 թվականի ընթացքում մասնավորեցումից ստացված միջոցներից համայնքների բյուջեներ փոխանցվել է 46,558 մլն դրամ:

Ըստ նրա՝ 3 գնորդների կողմից պայմանագրերով ստանձնած ներդրումային պարտավորությունները կազմել են 45 մլն ՀՀ դրամ և 100 000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի: