ՌԴ Պետական դուման հրապարակել է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար երդման տեքստը: Այն ընթերցել է պատգամավորներից Միխայիլ Եմելյանովը:
Տեքստը հետևյալ տեսքը կունենա.
«Ես (Ա. Ա. Հ)՝ կամավոր և գիտակցաբար ընդունելով ՌԴ քաղաքացիություն, երդվում եմ հետևել ՌԴ Սահմանդրությանն ու օրենսդրությանը, նրա քաղաքացիների իրավունքներին ու ազատություններին, կատարել ՌԴ քաղաքացու պարտականությունները պետության ու հասարակության նկատմամբ, պաշտպանել ՌԴ ազատությունն ու անկախությունը, լինել հավատարիմ ՌԴ-ին, հարգել նրա մշակույթը, պատմությունն ու սովորույթները»: