Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված ավտոմեքենաները հետ վերցնելու եւ համապատասխանաբար Հանրապետության Նախագահի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությանը եւ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը ամրացնելու մասին որոշման նախագծին:
Այսպիսով, կառավարությունը հանձնարարեց Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին եւ առաջարկեց Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին, պետական վերահսկողական ծառայության պետին եւ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին համատեղ ապահովել շարժական գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ շարժական գույքի հաշվառումից հանելու և պետական գրանցման ծախսերն իրականացվելով Հանրապետության Նախագահի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության եւ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության միջոցների հաշվին: