Ս/թ սեպտեմբերի 27-ին` ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը: Համերգի ծրագրում ընդգրկված են Ցիմբալիստի «Ֆանտազիա Ռիմսկի-Կորսակովի «Ոսկե աքաղաղ» օպերայի թեմաներով, Ստրավինսկու «Իտալական սյուիտ թավջութակի և լարայինների համար», Բրուխի Коль Нидрей և Բրամսի «Հունգարական պարեր»ստեղծագործությունները:
Որպես մենակատար հանդես կգա թավջութակահար Վիկտոր Միլոսերդովը Ավստրիայից:
Վիկտոր Միլոսերդով ծնվել է Լենինգրադում՝ նկարչի ընտանիքում: Ավարտել Լենինգրադի կոնսերվատորիան՝ ուսանելով պրոֆեսոր Ֆիշմանի մոտ: Այնուհետ ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայում: Վիկտորը աշխատել է Մոսկոնցերտի ֆիլհարմոնիկ բաժնում և համերգներով հանդես է եկել նախկին Խորհրդային Միությանշատ քաղաքներում: 1988-ին տեղափոխվել է Ավստրիա, որտեղ մինչ օրս շարունակում է իր համերգային գործունեությունը: 2009 թ. հուլիսին Վիկտոր Միլոսերդովը Ավստրիայի երաժշտական կյանքում ակտիվ մասնակցության համար ստացել է պրոֆեսորի պատվավոր կոչում: Վիկտոր Միլոսերդովը նվագում է է հայտնի ֆրանսիացի վարպետ Ժան-Բատիստ Վիլիոմի թավջութակով:
Տոմսերը վաճառվում են, արժեքը` 1000 դրամ: