ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահները Թեհրանում վաղը կայանալիք հանդիպման ընթացքում կքննարկեն ենթակառուցվածքային նախագծերը և էներգետիկ ոլորտում համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր. հաղորդում է Ria.ru-ն:
Պեսկովը նշել է, որ առաջին հերթին կքննարկվեն տնտեսական փոխգործակցության հարցեր:
ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ ռուս-իրանա-ադրբեջանական եռանկյունում նկատվում է առևտրաշրջանառության զգալի աճ:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 1-ին կայցելի Թեհրան և կմասնակցի Իրանի և Ադրբեջանի նախագահներ Հասան Ռոհանիի և Իլհամ Ալիևի հանդիպմանը: