տուն Լուրեր Պեսկովը նկատողություն է ստացել ՌԴ ԿԸՀ-ից

Պեսկովը նկատողություն է ստացել ՌԴ ԿԸՀ-ից

70
0

ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան հանձնաժողովի կողմից դիտողություն է արել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին. հաղորդոմ է Ria.ru-ն:

Պեսկովը նկատողություն է ստացել նախագահի թեկնածուներից մեկի օգտին քարոզչություն անելու համար:

Հունվարի 29-ին Պեսկովը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քաղաքական Օլիմպոսի բացարձակ առաջնորդն է: Ավելի ուշ Պեսկովը ներողություն էր խնդրել Պուտինի օգտին քարոզչական հայտարարություններ անելու համար: