տուն Լուրեր Պեսկովը` ԱՄՆ-ի «Կրեմլի զեկույցի» մասին

Պեսկովը` ԱՄՆ-ի «Կրեմլի զեկույցի» մասին

136
0

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ, ամենայն հավանականությամբ, վստահված անձանց հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից բացատրություն կպահանջեն ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության կողմից հրապարակված «Կրեմլի զեկույցի» մասին. հայտնում է Gazeta.ru-ն:

Պեսկովը հրաժարվել է մանրամասն մեկնաբանություններ տալ ցուցակի վերաբերյալ: Նա նշել է, որ պետք է ուշադիր վերլուծի հրապարակումը:

Պեսկովը, սակայն, ընդգծել է, որ նման ցուցակի հրապարակումը կարող է վնաս հասցնել այնտեղ ներառված գործարարների և քաղաքական գործիչների հեղինակությանը: Պեսկովն ԱՄՆ-ի նման մոտեցումն անվանել է «ընդհանրացված», քանի որ այն ներառում է ՌԴ-ի գրեթե ամբողջ ղեկավարությանը:

«Եթե ուշադիր կարդանք փաստաթուղթը, ապա ըստ էության նշված մարդիկ համարվում են ԱՄՆ-ի թշնամիներ»,- ասել է Պեսկովը:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել էր «Կրեմլի զեկույցը», որը ներառում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մոտ կանգնած մարդկանց ցուցակը:

Զեկույցում հայտնվել են «Տաշիր ինվեստ գրուպ» ՓԲԸ հիմնադիր և մեկենաս Սամվել Կարապետյանի, «Մագնիտ» մանրածախ ցանցի գլխավոր տնօրեն Սերգեյ Գալիցկինի (մինչև ամուսնությունը՝ Հարությունյան), «Ռոսգոսստրախ» ընկերության համասեփականատեր Դանիլ Խաչատուրովի անունները: