lragir.am: Պերուի նախկին նախագահ Ալան Գարսիան ինքնասպանություն է գործել՝ իմանալով, որ ոստիկանությունը եկել է իրեն ձերբակալելու կոռուպցիայի համար: Այս մասին հայտնում է BBC-ն:
Գարսիան մեղադրվում է բրազիլական շինարարական ընկերություններից մեկից կաշառք վերցնելու մեջ: Նա հերքում էր մեղադրանքը:
Պերուի ներքին գործերի նախարար Կարլոս Մորանը պատմել է, որ երբ ոստիկանները գնացել են նրա տուն, Գարսիան խնդրել է թույլ տալ զանգ անել և մտել է սենյակ՝ փակելով դուռը: Րոպեներ անց լսվել է կրակոցի ձայնը: Ոստիկանները բացել են դուռը և գտել Գարսիային՝ աթոռին նստած, գլխին կրակած: