տուն Լուրեր Պերմյակովի զենքի վրա խլացուցիչ չի եղել. news.am

Պերմյակովի զենքի վրա խլացուցիչ չի եղել. news.am

117
0

permyakov-600x3081

Գյումրիում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինվորական Վալերի Պերմյակովի զենքի վրա խլացուցիչ տեղադրված չի եղել: Այս մասին հայտնեց NEWS.am-ի քննությանը մոտ կանգնած աղբյուրը:

Մեր տեղեկություններով՝ նշանակված դատաձգաբանական փորձաքննությամբ պարզվել է, որ Պերմյակովի զենքի վրա եղել է խլացուցիչ տեղադրելու հնարավորություն, սակայն դեպքի ժամանակ խլացուցիչ տեղադրված չի եղել: Այս հանգամանքը շատ կարեւոր նշանակություն կարող է ունենալ քննության համար: Եթե հաշվի առնենք, որ դեպքը եղել է վաղ առավոտյան, օրինակ՝ ժամը 5.00-6.00-ի սահմաններում եւ արձակվել է 28 կրակոց, ապա խիստ տարօրինակ է, թե ինչպես տարածքում ապրողներից ոչ մեկը չի լսել այդ կրակոցներից ոչ մի հատ:

Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, ուր յոթ օր անց մահացել էր:

Մանրամասներն՝ այստեղ: