տուն Լուրեր Պերմյակովը պատիժը կկրի Ռուսաստանում․ РИА Новости

Պերմյակովը պատիժը կկրի Ռուսաստանում․ РИА Новости

139
0

1481045019

Ռուսաստանի Հյուսիսկովկասյան օկրուգի ռազմական դատարանի ներկայացուցիչը «РИА Новости»-ին հայտնել է, որ Գյումրիում  ընտանիքի 7 անդամների սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը իր պատիժը կկրի Ռուսաստանում։

«Իհարկե, նա իր պատիժը կրելու է Ռուսաստանում»,- պարզաբանել է գործակալության զրուցակիցը՝ չմեկնաբանելով, թե ՌԴ որ շրջանում է պատիժը կրելու Պերմյակովը:

Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Պերմյակովի փաստաբան Էդուարդ Աղաջանյանը հայտարարել է, որ հնարավոր է համարում իր պաշտպանյալի Ռուսաստան տեղափոխությունը։