տուն Լուրեր Պերմի դպրոցի վրա հարձակման վիրավորների մեջ կա հայ (տեսանյութ)

Պերմի դպրոցի վրա հարձակման վիրավորների մեջ կա հայ (տեսանյութ)

102
0

Այսօր  առավոտյան դիմակավորված անհայտ անձինք դանակներով հարձակվել են Պերմում դպրոցականների վրա. հարձակման հետևանքով տուժել է 15 աշակերտ, որոնց թվում նաև 4-րդ դասարանի  աշակերտ, 2007 թ. ծնված Մենուա Աբրոյանը. վիրավորներից երկուսի  վիճակը  գնահատվում է ծայրահեղ ծանր. այս մասին նշվում է В контакте սոցցանցի «Իմ քաղաքը Պերմն է» խմբում, որը հրապարակել  է բոլոր տուժածների  անունները:

Հրապարակվել է հարձակման կազմակերպչի՝ 16-ամյա Լև Բ.-ի ձերբակալության տեսանյութը: Նա լրիվ արյան մեջ կորած  է եղել, քանի  որ փորձել է ինքնասպանություն գործել:

Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության և բժշկական ծառայության աշխատակիցները. տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։