Աշխարհում զովացուցիչ ըմպելիքներ արտադրող խոշորագույն ընկերություններից Pepsi-ն ստիպված է եղել ներողություն խնդրել սեփական գովազդում Պորտուգալիայի հավաքականի 7 համարի մարզաշապիկով վուդու տիկնիկ օգտագործելու համար: Հավաքականում այդ համարի մարզաշապիկ կրում է Կրիշտիանո Ռոնալդուն:
Շվեդական մասնաճյուղի գովազդային բաժնի աշխատակիցները օգտագործել են անցումային խաղերի թեման, որոնցից մեկում հանդիպել էին Շվեդիայի և Պորտուգալիայի հավաքականները: Այն բանից հետո, երբ այն պաստառը, որի վրա պատկերված էր երկաթգծի վրա գնացքին սպասող Ռոնալդուի պատկերով վուդու տիկնիկը, հայտնվեց համացանցում, տասնյակ հազարավոր պորտուգալացիներ հայտարարել են, որ այլևս չեն գնելու այդ ընկերության արտադրանքը: Դրանից հետո Pepsi-ն ներողություն է խնդրել: