ԱՄՆ-ում Պենտագոնի կայքը կոտրելու մրցույթ է մեկնարկել: ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությունը մրցույթ է հայտարարել, որի նպատակն է ներգրավել կիբերհարձակման մասնագետներին՝ իրենց համակարգերի կիբերանվտագությունը ստուգելու համար, հայտնում է Russia Today-ը:
Նախատեսվում է, որ մասնագետները մինչև մայիսի 12-ը կփորձեն կոտրել համակարգը, իսկ հաղթողի համար նախատեսված է դրամական պարգևատրում:
«Կոտրիր Պենտագոնին» մրցույթին կարող են մասնակցել միայն ԱՄՆ-ը քաղաքացիներն, որոնք ահաբեկչական կամ այլ ծանր հարցանքների մեջ ներգրավված չեն եղել: Միջոցառման իրականացման համար հատկացվել է 150 հազար դոլլար: