տուն Լուրեր Պենտագոնի ղեկավարը չի բացառում ԱՄՆ-ի՝ ՉԺՀ-ի հետ բախման հավանականությունը

Պենտագոնի ղեկավարը չի բացառում ԱՄՆ-ի՝ ՉԺՀ-ի հետ բախման հավանականությունը

101
0

ccpp2

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խրախուսում է  Հյուսիսային Կորեային զսպելու Չինաստանի գործողությունները, սակայն Վաշինգտոնը պատրաստ չէ հանդուրժելու Հարավչինական ծովում արհեստական կղզիների ռազմականացումը: Այս մասին Սինգապուրում անվտանգության միջազգային համաժողովի ժամանակ իր ելույթում ասել է Մետիսը. հաղորդում է Reuters գործակալությունը:

Պաշտոնյան հավելել է, որ ԱՄՆ-ը ողջունում է Չինաստանի տնտեսական զարգացումը, սակայն խոստովանել է, որ կողմերի միջև տարաձայնություններ կան:

«Քանի դեռ երկու խոշոր համաշխարհային տնտեսությունների՝ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև մրցակցությունն անխուսափելի է, հակամարտության հավանականությունը չի կարելի բացառել»,- ասել է Պենտագոնի ղեկավարը: