տուն Լուրեր Պենտագոնը հերքել է ԻՊ-ի ղեկավարի ձերբակալությունը

Պենտագոնը հերքել է ԻՊ-ի ղեկավարի ձերբակալությունը

104
0

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ներկայացուցիչը հերքել է ԻՊ-ի ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիի ձերբակալության մասին լուրերը. հաղորդում է kp.ru-ն:

«Այդ տեղեկությունները, ցավոք, կեղծ են: Կոալիցիան դեռ չգիտի Բաղդադիի գտնվելու վայրի մասին»,- ասել է կոալիցիայի ներկայացուցիչը:

Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, թե ԻՊ-ի ղեկավարը պահվում է Սիրիայի ամերիկյան ռազմակայանում: