տուն Քաղաքական Միջազգային Պենտագոնը հայտարարել է ԻՊ-ի դեմ կիբեռպատերազմ սկսելու մասին

Պենտագոնը հայտարարել է ԻՊ-ի դեմ կիբեռպատերազմ սկսելու մասին

76
0

Pentagon-650x3713ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հայտարարել Է «Իսլամական պետության» դեմ կիբեռգրոհներ սկսելու մասին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Fox News-ին:

Վիրտուալ տարածությունում գործողություններն ակտիվացել են այն բանից հետո, երբ պաշտպանության նախարար Էշ Քարթերը, հունվարին Ֆորտ-Միդի ելույթ ունենալով Ազգային անվտանգության գործակալության ռազմակայանում, կարգադրեց կիբեռճակատում ուժեղացնել պայքարն ԻՊ-ի դեմ, որին, Քարթերի խոսքով, այժմ Ամերիկան տանուլ Է տալիս:

ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները կենտրոնացել են երիտասարդությանը ԻՊ-ին միանալու կոչող իսլամական քարոզչության, լուսանկարների եւ տեսահոլովակների տարածմանը հակազդելու, ինչպես նաեւ սոցիալական ցանցերում իսլամիստների միջեւ հաղորդագրությունների փոխանակմանը հետեւելու վրա: Բացի այդ, հատուկ ծառայությունները փորձում են արգելափակել դրամական փոխանցուները, որոնք օգտագործվում են զինյալներին ֆինանսավորելու նպատակով: