տուն Սպորտ Պելեն ցմահ պայմանագիր է ստորագրել Սանթոսի հետ

Պելեն ցմահ պայմանագիր է ստորագրել Սանթոսի հետ

74
0

Pele

Ֆուտբոլի արքա Էդսոն Արանտես դո Նասիմենտեն, ով ավելի հայտնի է Պելե անունով, ցմահ պայմանագիր է ստորագրել բրազիլական «Սանթոոսի» հետ, ուր աշխարհի եռակի չեմպիոնը խաղացել է իր լավագույն տարիների ընթացքում: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Ակումբը շարունակելու է օգտագործել Պելեի անունը մարքթինգային նպատակներով: Նշվում է, որ այս պայմանագիրը թույլ կտա ընդմիշտ կապել Պելեի և «Սանթոսի» անունները: Ակումբում հույս են հայտնել, որ այդ պայմանագիրն ընդմիշտ կլինի:

Հիշեցնենք, որ Պելեն ներկայում ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում: Նրա արյան մեջ հայտնաբերվել է վարակ, որի դեմ բժիշկները փորձում են պայքարել: