տուն Քաղաքական Միջազգային Պեկինի իշխանությունները կպարգեւատրեն շրջակա միջավայրի աղտոտման դեպքերի մասին հայտնած անձանց

Պեկինի իշխանությունները կպարգեւատրեն շրջակա միջավայրի աղտոտման դեպքերի մասին հայտնած անձանց

101
0

pekinՉինաստանի մայրաքաղաքի իշխանությունները մտադիր են վճարել այն մարդկանց, ովքեր կհայտնեն քաղաքում շրջակա միջավայրի աղտոտման փաստերի մասին. վարձահատուցումը մինչեւ 50 հազար յուանի (շուրջ 7,7 հազար ԱՄՆ-ի դոլարի) չափով Է:

Այդ մասին հայտնել Է «Սինհուա&raqu o; գործակալությունը՝ վկայակոչելով շրջակա միջավայրի պաշտպանության քաղաքային վարչությունը:

Հաղորդվում Է, որ այդ միջոցը Չինաստանի մայրաքաղաքում կսկսի գործել ապրիլ ամսից: Կախված խախտումների տեսակից, որոնք թվով 17-ն են, վարձահատուցումը տատանվում Է 2 հազարից մինչեւ 50 հազար յուան (308 դոլարից մինչեւ 5 հազար ԱՄՆ-ի դոլար):

Խախտումների թվում, որոնց մասին քաղաքացիները կարող են անձամբ հայտնել՝ վարչություն գալով, փոստով, ցրիչի կամ վարչության կայքի միջոցով, ներառված են օդի, ջրի, աղտոտումը, ռադիոակտիվ թափոնների հետ ճիշտ չվարվելը, այնպիսի նյութերի օգտագործումը, որոնք վնաս են հասցնում օզոնի շերտին: Դրա հետ մեկտեղ տվյալները հարկ կլինի հաստատել: Այնպիսի աղտոտման մասին հայտնելու համար, որը չի ընդգրկված 17 տեսակների ցուցակում, վարձահատուցումը կվճարվի 100 յուանի (մոտավորապես 15 դոլարի) չափով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: