Պեկինի իշխանությունները 72 հազար դոլարի պարգևավճար են խոստացել քաղաքի այն բնակիչներին, ովքեր կկարողանան տեղեկություններ հաղորդել օտարերկրյա լրտեսների մասին. հաղորդում է BBC-ն:
Պեկինի պետական անվտանգության բյուրոն հատուկ այդ նպատակով թեժ գիծ է բացել, որի միջոցով քաղաքացիները կկարողանան լրտեսների մասին իրենց ունեցած տեղեկությունը փոխանցել: Նշվում է, որ սխալ տեղեկություն հայտնածները չեն պատժվի, սակայն նման տեղեկությունների դեմ պայքար, այնուամենայնիվ, կլինի: