տուն Լուրեր ՊԲ առաջապահ զորամասերը կանխել են հակառակորդի գործողությունները

ՊԲ առաջապահ զորամասերը կանխել են հակառակորդի գործողությունները

130
0

7f80697d591f0b4d28b078ff19481ae1-zinvor-sniper6001328541729999

Հոկտեմբերի 2-ին և լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 130 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /107 արկ/ և 82 /16 արկ/ միլիմետրանոց ականանետերից ու ՀԱՆ-17 /70 արկ/ տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում` հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն