Հռոմի մոտ Ֆրատոկիե բնակավայրում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է մեկ մարդ, 4-ը` ստացել լուրջ մարմնական վնասվածքներ` հաղորդել են իտալական ԶԼՄ-ները:
Պայթյունի պատճառն առայժմ հայտնի չէ: Դեպքի վայր են ժամանել հրշեջ փրկարարների 4 մարտական հաշվարկ, որոնք աշխատել են ամբողջ գիշեր: Պայթյունը տեղի է ունեցել քոթեջում, որտեղ բնակվել է 4 ընտանիք: