Բեռլինում մեքենա է պայթել, մահացել է վարորդը, հաղորդում է BBC-ն:
Նշվում է, որ մեքենայի մեջ պայթուցիկ նյութեր են եղել:
Ոստիկանները պատմել են, որ պայթյունը տեղի է ունեցել ավտոմեքենայի ընթացքի ժամանակ:
Դեպքի վայրի մոտակայքում ապրող բնակիչներին ոստիկանությունը խնդրել է փակել իրենց պատուհանները և մնալ իրենց բնակարաններում: