Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի դոկտոր Քերոլ Լեֆևրը պարզել է, որ դեմքի մաշկի գրավիչ գույնը ոչ միայն արևայրուքի, այլ պայծառ գույներով մրգերի և բանջարեղենի օգտագործման արդյունք է՝ դդմի, գազարի, պոմիդորի, նարնջի, բրոկոլիի և այլն։
Արևայրուքի ժամանակ մաշկի գույնը փոխվում է մեանինի շնորհիվ, իսկ մրգերի և բանջարեղենի դեպքում՝ կարոտինոիդների։ Սակայն եթե արևայրուքի դեպքում մաշկը ստանում բրոնզե երանգ, ապա մրգերի և բանջարեղենի դեպքում՝ հաճելի տաք երանգներ։ Թվում է, թե տարբերությունը մեծ չէ, սակայն հարցումները ցույց են տալիս, որ «կարոտինային երանգներն» ավելի գրավիչ են մարդկանց համար։ Մասնագետները դա բացատրում են նրանով, որ այդ երանգը ցույց է տալիս, որ մարդը լավ է սնվում, այսինքն՝ առողջ է, մինչդեռ արևայրուքը միայն արևի տակ երկար մնալու մասին է խոսում։