PayPal վճարային համակարգը, որը eBay Inc. առնցանց աճուրդների հարթակը մտադիր է առանձնացնել որպես անկախ ընկերություն, գնահատվել է շուրջ 44 մլրդ դոլար: Այս մասին գրում է The Financial Times-ը:
Երկուշաբթի օրը PayPal-ի բաժնետոմսերը տեղ են գտել NASDAQ ֆոնդային բորսայի համակարգում, ինչից հետո ընկերության մեկ բաժնետոմսի գինը կայունացել է 36,4 դոլարի սահմանում: Այսպիսով, PayPal-ի գինը կազմել է eBay-ի ընդհանուր կապիտալիզացիայի մոտ 60 տոկոսը:
PayPal-ն առաջին անգամ IPO իրականացրել է 2002 թվականին, ինչից հետո eBay-ն այն գնել է 1,3 մլրդ դոլարով: