տուն Լուրեր Զինծառայողը «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

Զինծառայողը «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

105
0

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 27-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուք-դանակահարության փաստով։

Ժամը 23։00-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում