տուն Հասարակություն Իրավական Պավլիկ Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց

Պավլիկ Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց

115
0

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ՊՊԾ գնդի գործով դատաքննության ժամանակ այսօր դատարանում ցուցմունք տվեց նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը: Նրա հարցաքննությունն ավարտելուց հետո  նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը ճշտեց տուժողի դիրքորոշումը համաներման վերաբերյալ:

Նշենք, որ համաներման դեմ նախորդ դատական նիստում առարկել էր նաև ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը։

Տուժողն առարկեց, սակայն` մասնակի: Նշեց, որ «հայտնի պատճառներով» չի առարկում համաներում կիրառել միայն Արայիկ Խանդոյանի մասով:

Խորհրդակցությունից հետո դատավոր  Մեսրոպ Մակյանը հրապարակեց որոշումը` դադարեցնել քրեական հետապնդումը Պավլիկ Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի նկատմամբ` զանգվածային անկարգություններ հրահրելու և կազմակերպելու մեղադրանքով: