ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է ստորագրել ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալին պաշտոնից ազատելու մասին:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Պավել Սաֆարյանին ազատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն», — ասված է վարչապետի որոշման մեջ: