տուն Քաղաքական Միջազգային Պատժամիջոցների խստացումը չի կարող Պուտինին ստիպել մտափոխվել. Օբամա

Պատժամիջոցների խստացումը չի կարող Պուտինին ստիպել մտափոխվել. Օբամա

130
0

38304867-ap_obama_islamic_state(3)

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման չի համարում, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պարզ խստացումը կարող է ստիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին վերափոխել իր գործողություննները՝ կապված ուկրաինական ճգնաժամի հետ: Այս մասին հայտնում է Reuters-ը:

«Ես կարծում եմ, որ սխալ է թե մենք կարող ենք պատժամիջոցներն ավելի ու ավելի խստացնել, իսկ հետո Պուտինը կմտափոխվի», — հայտարարել է նախագահը:

Օբաման նաև նշել է, որ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի միայն ԵՄ-ի հետ միասին:

Նա նշել է, որ եթե Մոսվան տեսնի Բրյուսելի ու Վաշինգտոնի տարաձայնությունները կսկսի կարծել, թե տնտեսական վնասները զիջում են իր ռազմավարական օգուտներին: