տուն Լուրեր Պատժամիջոցները կհանվեն, եթե Կիևը վերադարձնի Դոնբասի նկատմամբ վերահսկողությունը

Պատժամիջոցները կհանվեն, եթե Կիևը վերադարձնի Դոնբասի նկատմամբ վերահսկողությունը

113
0

4552617

Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը օգտակար կլինի թե Ռուսաստանին և թե Գերմանիային, սակայն սահմանափակող միջոցները փոխելու համար պետք է մի շարք պահանջներ կատարվեն. այս մասին Բեռլինում կայացած ամենամյա մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Ինչպես դուք ասացիք,- նշել է նա, դիմելով լրագրողներին,- սա լավ կլինի Ռուսաստանի էկոնոմիկայի համար, ինչպես նաև Գերմանիայի էկոնոմիկայի համար»:

Ընդ որում, Մերկելը հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ եվրոպական պատժամիջոցները կարող են հանվել միայն այն բանից հետո, երբ Կիևը վերադարձնի վերահսկողությունը Դոնբասի նկատմամբ:

«Պատժամիջոցները կհանվեն այն բանից հետո, երբ վերացվեն պատճառները. տնտեսական պատժամիջոցները սահմանվել են Ուկրաինայի արևելքում, Դոնեցկի և Լուգանսկի տարածաշրջաններում իրավիճակի պատճառով, որտեղ Կիևը չունի ինքնիշխանություն սեփական տարածքների նկատմամբ»,- ասել նա:

Ինչպես հայտարարել է կանցլերը, եթե Դոնբասում վերջերս համաձայնեցված զինադադարը կայուն լինի, ապա «այդ հենքի վրա կարելի է ընդունել հետագա քաղաքական որոշումներ»: «Եթե մենք կարողանանք իրականացնել Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունները, ապա պատժամիջոցները վերացնելու հնարավորություն կստեղծվի»,- հավելել է Մերկելը: