տուն Լուրեր Պատմության մեջ առաջին անգամ ռոբոտը քաղաքացիություն է ստացել (տեսանյութ)

Պատմության մեջ առաջին անգամ ռոբոտը քաղաքացիություն է ստացել (տեսանյութ)

131
0

24305393

Էր Ռիադում անցկացվող Future Investment Initiative տնտեսական կոնֆերանսի ժամանակ մարդկային ռոբոտ Սոֆիան Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն է ստացել. հաղորդում է Bloomberg-ը, նշելով, որ պատմության մեջ առաջին անգամ է ռոբոտին քաղաքացիություն տրվում:

«Շնորհակալ եմ Սաուդյան Արաբիայի թագավորությանը: Ես դարձել եմ առաջին ռոբոտն աշխարհում, ով կարողացավ քաղաքացիություն ստանալ»,- իր ելույթում ասել է Սոֆիան:

Նշվում է, որ նման որոշումը բողոքի մեծ ալիք կբարձրացնի երկրում, քանի որ Սաուդյան Արաբիայում գործում են խիստ կանոններ, որոնք թույլ չեն տալիս օտարերկրացի աշխատողներին քաղաքացիություն ձեռք բերել թագավորությունում: Նրանց թիվը կազմում է երկրի բնակչության 1/3-ը:

Ավելի վաղ՝ 2017-ի ապրիլին, Սոֆիան կատակով հայտարարել էր, որ աշխարհը գրավելու ցանկություն ունի: Իսկ կոնֆերանսի ժամանակ դրական պատասխան էր տվել այն հարցին, արդյոք նա մարդկանց սպանելո՞ւ է, թե՞ ոչ: