Եթե աղբամանների մասին է խոսքը, մենք խոսում ենք պատմության աղբամանի մասին, ոչ թե «Սանիթեքի»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, որ ՔՊ անդամ, ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը աղբամաններով է սպառնում:
«Մենք խոսում ենք պատմության աղբանոցի մասին, որը, կարծում եմ, ավելի վտանգավոր է քան «Սանիթեքի» աղբամանները: «Սանիթեքի աղբամաններից դուրս գալ կարող են, իսկ պատմության աղբամաններից ելք չկա»,- ասաց Փաշինյանը: