տուն Լուրեր «Պատիվ ունեմ» ծրագրից չօգտվողները տարկետման իրավունք չեն ստանա

«Պատիվ ունեմ» ծրագրից չօգտվողները տարկետման իրավունք չեն ստանա

163
0

banak-zinvor-600x399

ՀՀ զինված ուժեր 18 տարեկանում չզորակոչված քաղաքացիներից հետագայում զինծառայություն է անցնում միայն 16-17 տոկոսը։ Ակադեմիական առաջին տարկետումը նաև հիմք է հետագա բոլոր տարկետումների և ծառայություն չանցնելու համար: Այս մասին հոկտեմբերի 2-ի մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարը։

Նշենք, որ ՀՀ ՊՆ ներկայացրած օրենքի նախագծերից մեկով՝ ուսումը շարունակելու համար տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր, սովորելով ՀՀ բուհերում, պայմանագիր կնքեն ՀՀ ՊՆ-ի հետ և ուսման ընթացքում ռազմական պատրաստություն կանցնեն, այնուհետև՝ ուսման ավարտից հետո, կծառայեն ՊՆ-ի կողմից նշված վայրում, նշված պայմաններով:

Սա նշանակում է, որ անվճար համակարգում սովորող քաղաքացիները, եթե չեն օգտվում «Պատիվ ունեմ» ծրագրից, տարկետման իրավունք այլևս չեն ստանա. գրում է Razminfo-ն: