տուն Հասարակություն Իրավական Պատգամավորի հաղորդման հիմքով գործը կասեցվել է. ՔԿ

Պատգամավորի հաղորդման հիմքով գործը կասեցվել է. ՔԿ

106
0

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի հաղորդման հիմքով՝ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով,  հարուցված գործը կասեցվել է։ Այս մասին Araratnews-ին  տեղեկացրեց ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

«Հայտնի չէ, թե ով է այն անձը, որ քրեական գործում պետք է ներգրավվի որպես մեղադրյալ»,- ասաց Նաիրա Հարությունյանը:

Հիշեցնենք՝ Գայանե Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ քրեական գործ է հարուցվել Ռոբերտ Ավագյան անունով հանդես եկող ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից հնչող վիրավորանքների եւ մահվան սպառնալիքներ հնչեցնելու առնչությամբ: Այդ գործի շրջանակներում հարցաքննության են հրավիրվել Նարեկ Մալյանը եւ Արթուր Դանիելյանը։

Պատգամավորն էլ  «Ֆեյսբուքում» գրել է. «Սիրելի ընկերներ, տեղեկացնեմ, որ գործի կասեցումը զուտ ընթացակարգային փուլ է, քանի որ այս պահին քննչական գործողություններն ավարտվել են, բայց սա բոլորովին չի նշանակում, թե գործն այլևս չի քննվելու, կամ սպառնալիքներ գրողներն անպատիժ են մնալու, այն կվերաբացվի նոր տեղեկություններ ստանալուց հետո»: