ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը ՍԴ անդամի թեկնածու Արթուր Վաղարշյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ վերաբերմունք ունի պատգամավորական անձեռնմխելիության սահմանադրական ինստիտուտի հանդեպ:
Վաղարշյանը նշեց, որ կողմ է՝ ներկայացնելով անձեռնմխելիության ինստիտուտի պատմությունը, որ այն եկել է Անգլիայից՝ պատգամավորներին թագավորի ոտնձգություններից պաշտպանելու համար։
«Հայաստանում 1995 թ.-ից սկսած ու դրանից հետո ձեռնարկատիրական խավի ներկայացուցիչներից շատերը որոշեցին դառնալ պատգամավոր,- ասաց նա՝ հավելելով,- Ձեռնարկատերերը սովորաբար Հայաստանի նման երկրներում չեն ձգտում դառնալ պատգամավոր, ուստի հասարակության մոտ տպավորություն է, որ այս ձևով մարդիկ փորձում են ապահովել իրենց անձեռնմխելիությունը»։
ՍԴ անդամի թեկնածուն ընդգծեց, որ պատգամավորի անձեռնմխելիության վերացումը կարող է շատ ավելի վատ սոցիալական հետևանքներ ունենալ: