«Երբ երկու զինված բանակներ կանգնած են դեմ դիմաց ճակատային գծում, պատերազմը կարող է վերսկսվել ցանկացած պահի», — այսօր Բաքվում հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը` Եվրամիության՝ Հարավային Կովկասի և Վրաստանի հարցերով հատուկ բանագնաց Թոյվո Քլաարի հետ Բաքվում տեղի ունեցած հանդիպմանը: Այս մասին հայտնում է APA գործակալությունը:
Հասանովը նաև նշել է․ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքների հետաքննությամբ զբաղվելու փոխարեն, լավ կլիներ, եթե միջազգային կառույցները ջանքեր գործադրեն այդ հակամարտության բուն պատճառների վերացման համար»: