տուն Լուրեր Երիտասարդին դանակահարած դպրոցի տնօրենն ինքնասպանության փորձ է կատարել

Երիտասարդին դանակահարած դպրոցի տնօրենն ինքնասպանության փորձ է կատարել

95
0

522

22-ամյա Լևոն Սահակյանին դիտավորյալ սպանելու մեջ մեղադրվող «Պատանի լրագրողներ» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանը, երբ իմացել է Լևոնի մահվան մասին, ինքնասպանության փորձ է կատարել: Այս մասին մեզ տեղեկացրեց Վ. Ղազարյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը:

Փաստաբանի խոսքով՝ քննչական գործողության ժամանակ, երբ Ղազարյանն իմացել է երիտասարդի մահվան մասին, ծանր հոգեբանական վիճակում է հայտնվել և, իր գնալուց հետո, քրեակատարողական հիմնարկում կոճգամներ է կուլ տվել, փորձել ինքնասպան լինել:

Պաշտպանը նաև հավաստիացրեց, որ հիմա իր պաշտպանյալի վիճակը լավ է:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ի երեկոյան «Պատանի լրագրողների» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանի և Լևոն Սահակյանի միջև վիճաբանություն էր սկսվել Լևոնի նշանածի աշխատավարձը չվճարելու պատճառով: Վիճաբանությունից հետո 22-ամյա երիտասարդը սրտի և թոքի վնասվածքներով  տեղափոխվել էր հիվանդանոց և երկու օր հետո մահացել: