Պաշտպանության նախկին նախարարի մասով կարող են լինել որոշակի խնդիրներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը` անդրադառնալով Միքայել Հարությունյանի կողմից որոշակի տեղեկատվության տիրապետելուն։
«Պաշտպանության նախկին նախարարի մասով կարող են լինել որոշակի խնդիրներ, բայց պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը քանի տարի է, ինչ չի աշխատել: Զինված ուժերը փոխում են իրենց ամեն ինչը, որպեսզի այդ արտահոսքը չլինի»,- ասաց ԱԱԾ տնօրենը:
Նա նշեց, որ իրենց ուշադրության կենտրոնում են բոլոր այն մարդիկ, որոնք փորձում են խախտել ՀՀ օրենքները:
«Նման մարդիկ, իհարկե, կան: Թե ովքեր են՝ ասել չեմ կարող»,- ասաց Վանեցյանը: