ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդին՝ Էդգար Տոնոյանը, իր ծառայությունը կանցկացնի Արցախի Հանրապետությունում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Էդգար Տոնոյանը Կենտրոնական զինվորական հավաքակայանում, օրենքով սահմանված կարգով, մասնակցել է վիճակահանությանը, որի արդյունքում հայրենիքի առջև պարտքը տալու է Արցախում:
Օրեր առաջ բանակ զորակոչվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, ով կամավոր ցանկություն էր հայտնել ծառայել Արցախում։